Ոստիկանության ծառայողները, հունիսի 4-ին, Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, ով մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության  եւ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման են ենթարկել  նաեւ 19-ամյա մի աղջկա, ով մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության հանցակցության եւ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով: