Երիտասարդ ուզբեկ ներգաղթյալը Մոսկվայում գումար աշխատելու յուրօրինակ եղանակ էր գտել, նա կանգնում էր մետրոյի «Կոմսոմոլսկայա» կայարանի մոտ եւ մարդկանց առանց հերթի անցնելու անցաթղթեր էր վաճառում:
Ոստիկանության աշխատակցուհին փորձել է ձերբակալել նրան, սակայն ուզբեկը գումարները նետել է նրա դեմքին` վնասվածք հասցնելով: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:



























