Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհի 3-րդ կմ-ին, հունիսի 4-ին, «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը՝ Ծովագյուղի բնակիչ, 47-ամյա Վարդան Գուլանյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: