Պակիստանում հունիսի 5-ին հաջողությամբ փորձարկել են «Հաթֆ-7» հրթիռը, որը ունալ է տեղափոխել ինչպես սովորական, այնպես էլ ատոմային մարտագլխիկներ:

Հրթիռն ունակ է թիրախներ խոցել 700 կմ հեռավորության վրա: Այն մշակողները պնդում են, որ հրթիռը կարող է աննկատ մնալ ռադարների համար եւ բարձր ճշգրտությամբ թիրախներ խոցել:

Պակիստանյան հրթիռի մեկնարկը պատասխանն էր հնդկական միջմայրցամաքային «Ագնի-5» հրթիռին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 19-ին Հնդկաստանն առաջին անգամ փորձարկել էր միջցամաքային բալիստիկական հրթիռ «Ագնի-5»-ը, որը կարող է թիրախները ոչնչացնել ավելի քան 5 հազար կմ հեռավորությունից: Հրթիռը տեսականորեն կարող է ոչնչացնել  Եվրոպայի եւ Չինաստանի տարածքը:

Ըստ հնդկական մամուլի տվյալների` «Ագնի-5»-ը եռաստիճան կոշտ վառելիքով հրթիռ է: Նրա երկարությունը 17 մ է, կշիռը` 50 տոննա: Նա կարող է թիրախները ոչնչացնել տարբեր տեսակի գլխիկներով, այդ թվում` միջուկային: