Հայաստանում, այսօր` հունիսի 5-ին, մեկնարկել են հայոց լեզվի եւ գրականության պետական քննությունները. մասնակցության հայտ են ներկայացրել 11 795 դիմորդներ: Հայաստանում բացվել են 14 քննակենտրոններ, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում` 8:

Երեւանի պետական համալսարանում գործող քննակենտրոնում այսօր հայոց լեզվի եւ գրականության պետական քննություններ պետք է հանձնեին 357 դիմորդներ, սակայն նրանցից 16-ը բացակայել են:

Ինչպես հաղորդել է Հայաստանի ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ընթացիկ տարում մաթեմատիկայի, հայոց լեզվի եւ գրականության առաջադրանքները կազմվել են Հայաստանի գնահատման եւ թեստավորման կենտրոնի հրատարակած ժողովածուների հիման վրա:

Այս տարի մրցույթը չանցած, բայց դրական արդյունքներ ստացած դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել թափուր տեղերի համար մրցույթին:

Նշենք, որ 2012-13 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել 16 845 դիմորդներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի