Երեւանում` Կիեւյան կամրջի վրա հունիսի 4-ին կանխվել է ինքնասպանության փորձը: Տվյալ տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Երեկ, ժամը 18:30-ի սահմաններում 20-ամյա աղջիկը փորձել է վերջ տալ իր կյանքին, սակայն նրան կանխել է պատահաբար անցնող մի տղամարդ, ով հասցրել է բռնել նրան վերջին պահին:

Մեր տեղեկություններով, 20-ամյա Անի Տ.-ի ինքնասպանության փորձի պատճառը աշխատանքն չունենալն ու անձնական խնդիրներն են եղել: Նրան կանխել է 35-ամյա Հրայր Ասլանյանը, ով Մուրացանի անվան զինվորական հոսպիտալի աշխատակից է: Երբ աղջիկը փորձել է նետվել, նա գտնվել է անցնող երթուղային տաքսիում: Նկատելով աղջկան, նա կանգնեցրել է երթուղային տաքսին եւ վազելով կարողացել է բռնել նրան:

Ասլանյանը դրանից հետո ճանապարհային ոստիկանության մեքենա է կանգնեցրել եւ օգնություն խնդրել: Անի Տ.-ին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին: