Հանրապետությունում առկա են 114 կարուսելներ, որոնք բոլորն էլ համարվում են վտանգավոր օբյեկտներ եւ սահմանված կարգով փորձաքննությունն են անցնում: Այդ մասին, այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւանի ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը;
Նրա խոսքով` Հայաստանում ներկա պահին փորձաքննություն չանցած կարուսելներ չկան, իսկ փորձաքննության արդյունքում 2012 թ. որեւէ կարուսելի գործունեություն չի կասեցվել: Անցյալ տարի Կապան քաղաքում կասեցվել էր 2 կարուսելների գործունեությունը:
ՀՀ քաղաքացիները կարուսելի փորձաքննություն անցած լինելու մասին կարող են տեղեկանալ տոմսարկղերում փակցված տեղեկանքներից: Փորձաքննությունն անցկացվում է դրանց ակտիվ շահագործման սեզոնի սկզբում (այսինքն` գարնանը կամ ձմռանը):
Վ. Հովսեփյանի տեղեկացմամբ` նախկինում չկար կարուսելների տեխնիկական վիճակը վերահսկող հատուկ ստորաբաժանում, ինչպես ներկայում: Այնուամենայնիվ` կարուսելների անվտանգ շահագործման համար պատասխանատու է տվյալ կարուսելը շահագործողը; Կարուսելի շահագործման կաննոները չպահպանելու համար սահմանցված է տուգանք` 500 հազ. դրամի չափով, իսկ եթե կան տուժողներ` հարուցվում է քրեական գործ:



























