Եթե ԱՄՆ-ը կտրականապես հրաժարում է ներողություն խնդրել Պակիստանից` անցած տարվա նոյեմբերին 24 պակիստանցի զինվորների պատահական սպանելու համար, Իսրայելը, բնականաբար, կարիք չունի ներողություն խնդրել Թուրքիայից Ազատության նավատորմի միջադեպի, եւ Գազայի շրջափակումը ճեղքել փորձող Mavi Marmara նավի վրա կատարվածի համար: Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:
Էյլաթում ելույթ ունենալով խորհրդաժողովում` Լիբերմանը հայտարարել է, թե Իսրայելը չպետք է վարանի` իր դիրքորոշումը Վաշինգթոնին հասկացնելու համար: «Պակիստանցիները ԱՄՆ-ից ներողություն պահանջեցին, իսկ ամերիկացիները ասացին` ոչ»,- ասել է Լիբերմանը:
Նա նաեւ ընդգծել է, թե Իսրայելը մտադիր չէ հրաժարվել ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից:




























