Մոսկվայում Պետական դումայի շենքի մոտ ձերբակալել են ցուցարարների, որոնք բողոքում էին ցույցերի անցկացման կանոնները խստացնող օրենքի դեմ:

Ձերբակալվել են «Յաբլոկո»-ի 23 ակտիվիստներ, այդ թվում` կուսակցության առաջնորդներից Սերգեյ Միտրոխինին:

Բացի այդ, ձերբակալվել է «Այլ Ռուսաստան» կուսակցության ակտիվիստ Եվգենի Պոպովը: Նա այլ ակտիվիստների հետ միասին փորձել է արգելափակել Պետդումայի մուտքը` հեծանվի շղթաների միջոցով:

Պետդուման հունիսի 5-ին ծրագրում է քննարկել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ցույցերի խստացման օրինագիծը: Ենթադրվում է, որ փոփոխությունները կգործեն արդեն հունիսի 12-ին, երբ կայանալու է «Միլիոնների երթը»: