Հնդկաստանում 12-ամյա տղան գետի մոտ խաղալու ժամանակ կենդանի ձուկ է կուլ տվել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Անիլ Բարելան դրանից առաջ էլ կենդանի ձուկ կուլ տալու սովորություն է ունեցել:
Այս անգամ ձուկը ստամոքսի փոխարեն հայտնվել է նրա թոքերում: Ձկան անընդհատ շարժվելու հետեւանքով, երեխայի շնչառության հետ կապված դժվարություններ են առաջացել, ընկել է արյան մեջ թթվածնի քանակությունը եւ տղան տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Օբոզրեւատել»-ը:
Ռենգենյան ճառագայթների միջոցով հայտնաբերվել է, որ տղայի թոքերում ձուկ կա եւ նրան անմիջապես վիրահատել են, որը տեւել է 45 րոպե:
Բժշկի խոսքով, ձուկը կենդանի է եղել եւ իր վերջին շունչը փչել է բրոնխոսկոպիայի ժամանակ ժամանակ:


























