2012 թ. մայիսի 1-ի դրությամբ պարտադիր ավտոապահովագրություն (ԱՊՊԱ) է ստացել 341.8 հազար ավտոմեքենա: Այդ մասին նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական հրապարակման մեջ:

Մեկ ամսվա ընթացքում ԱՊՊԱ է ստացել եւս 5.2 հազ. ավտոմեքենա, սակայն 2011 թ. վերջի համեմատությամբ ԱՊՊԱ ստացած ավտոմեքենաների թիվը պակաս է մոտ 50 հազարով:

Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը 2012 թ. մայիսի 1-ի դրությամբ կազմում է մոտ 9 մլրդ դրամ, այսինքն` ապրիլին ապահովագրական ընկերությունները լրացուցիչ հավաքագրել են մոտ 500 մլն դրամ;

Վճարված է 2.8 մլրդ դրամ հատուցում (14083 դեպքերի համար): Եւս 687 դիմում բավարարված է, սակայն չի վճարված:Այսպիսով, ըստ այս վիճակագրության, Հայաստանում ավտոճանապարհային դեպքերի թիվը 4 ամսում կազմել է 14 770 (ամսական միջինը 3692 պատահար): Ապրիլին ՃՏՊ-երի քանակը նվազել է` ընդամենը 2962 պատահար: Համեմատության համար`  հունվարին տեղի է ունեցել 3142, փետրվարին` 3926, իսկ մարտին` 4740 պատահար:

Մեկ ՃՏՊ-ի հաշվով ապահովագրական ընկերությունները միջին հաշվով վճարում են մոտ 200 հազ. դրամ: Ընդ որում` այս ցուցանիշն ըստ ամիսների բավական կայուն վարքագիծ ունի: