ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին կատարել հրադադարի համաձայնագիրը` ստորագրված 2008թ. օգոստոսին: Նման հայտարարություն արել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստում, որ կայացել է հունիսի 5-ին, Բաթումիում:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները: Դրա մեջ մտնում է ուժերի տեղափոխումը մինչկոնֆլիկտային փուլի դիրքեր եւ ապահովել մարդասիրական օգնության պայմանները»,- ընդգծել է պետքարտուղարը:



























