Սիրիայում երկու բորտ-ուղեկցորդուհիների միջեւ քաղաքական կոնֆլիկտը վերաճել է ծեծկռտուքի, որի պատճառով չեղյալ է հայտարարվել Saudi Arabian Airlines ավիաընկերության կողմից իրականացվող Դուբայի չվերթը:
Տեղի ունեցած ականատեսները պատմել են, որ բորտ-ուղեկցորդուհիները թռիչքից 15 րոպե առաջ հանկարծակի սկսել են վիճել, հաղորդում է The Daily Star-ը:
Վեճը ծագել է բորտ-ուղեկցորդուհիների քաղաքական տարաձայնությունների պատճառով. պարզվել է, որ նրանցից մեկը պաշտպանում է Բաշար Ասադի կառավարությանը, մյուսը` ոչ:
Միջադեպից հետո աղջիկներին արգելել են աշխատանքի ժամանակ մասնակցել քաղաքականության շուրջ հրապարակային քննարկումների, հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից:




























