ՆԱՏՕ-ն համաձայնագիր է ստորագրել Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ղրղըզստանի հետ` այդ երկրների տարածքը ռազմական տեխնիկա եւ սարքավորումներ Աֆղանստան տեղափոխելու նպատակով օգտագործելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Այսպիսով, Դաշինքը այլընտրանքային տարանցիկ ճանապարհ է գտել այն բանից հետո, երբ Պակիստանն արգելել է իր տարածքով այդ բեռների տեղափոխումը:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ այդկերպ ՆԱՏՕ-ն կնվազեցնի իր կախվածությունը Ռուսաստանից:




























