Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը կկայանա հունիսի 8-ին` Տրապիզոնում:

Ինչպես հաղորդում է APA-ն, Տրապիզոնում կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Բացի այդ, երկկողմ հանդիպումներ կանցկացնեն Ահմեդ Դավութօղլուն, Էլմար Մամեդյարովը եւ Գրիգոլ Վաշաձեն: