Ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատին համացանցում բաց նամակ է տեղադրել, որտեղ իր դժգոհությունն է արտահայտել «Մուզ-TV»-ի մրցանակաբաշխությանը արտիստների միջեւ մրցանակները բաշխելու վերաբերյալ:
Տիմատին մանրամասնել է, թե իր կարծիքով, ովքեր պետք է միանգամից մի քանի մրցանակներ ստանային, ապա հռետորական հարց ուղղել. «Ինչո՞ւ այսպես ոչ օբյեկտիվ»:
Ինչպես գրում է Life News-ը, մրցանակաբաշխությանը միանգամից երեք մրցանակի արժանացած Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Տիմատիի նամակին, նշելով. «Քեզ մոտ ինչ-որ հարցե՞ր են ծագել: Արդար կերպո՞վ: Ես նախորդ տարի հարցեր չէի տալիս, գոյություն ունի մասնագիտական էթիկա: «Օքեյ», հիշեցիր»:
Ի պատասխան Տիմատին ավելի կոպիտ է արտահայտվել, հիշեցնելով Կիրկորովին իր անվայելուչ պահվածքը: «Մասնագիտական էթիկա@fkirkorov. դա այն է, երբ դու «քրֆում ես» լրագրողուհիներին եւ աքացի տալիս կանանց, իսկ հետո զանգահարում ես իմ մեծերին ու խնդրում «պլստացնել» քեզ այդ պատմություններից` կոկորդիլոսի արցունքներ թափելով իսրայելական հոգեբուժարանի հատակին Մալախովի եթերում: Այ դա, օրինակ, իսկական մասնագիտական էթիկա է: Եւս մեկ բան, դու այստեղ ո՞ւմ ես ուզում խելք սովորեցնել, այ ԽՐՏՎԻԼԱԿ: Ափերը մի խառնի, ես քո հավանոցից չեմ, հիշիր դա: Եվ դավայ, հաջողություն»,- գրել է Տիմատին:




























