Google ընկերությունը ձեռք է բերել Meebo սթարթ-ափը` հաղորդագրությունների վայրկենական փոխանակման եւ մի շարք այլ արտադրանքների հանրահայտ ցանցը: Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ համացանցային հսկան կարող է ձեռք բերել  Meebo-ն 100 միլիոն դոլարով: 

Ինչպես հայտնում է CNews-ը, Meebo ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին: Տվյալ սթարթափի հիմնական արտադրանքներից է  հաղորդագրությունների վայրկենական փոխանակումը` Meebo Messenger-ը:

 Google-ի հետ գործարքը կնքելուց հետո Meebo ընկերությունը ծավալային կրճատումներ է կատարել` իր ստոորաբաժանումներից հեռացնելով շուկայագիտության եւ առցանց գովազդի գծով մեծաթիվ աշխատակիցների: Google-ի ներկայացուցիչների խոսքով` գործարքի ավարտից հետո Meebo-ի տեխնոլոգիաները կընդգրկվեն Google+ սոցցանցում, իսկ սթարթ-ափի աշխատակիցները Google-ի այդ նախագծի համար ծառայությունների մշակմամբ կզբաղվեն: