Սիրիան, այսօր` հունիսի 5-ին, հայտարարել է երկրից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի դեսպաններին, նաեւ Բելգիայի, Բուլղարիայի եւ Կանադայի ժամանակավոր հավատարմատարներին վտարելու մասին:
Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սուրիա» հեռուստաալիքը:
Նշենք, որ մայիսի վերջին մի շարք երկրներ, որոնք մտնում են այսպես կոչված «Սիրիայի բարեկամների խմբի» մեջ, հայտարարել էին Սիրիայի դեսպաններին վտարելու մտադրության մասին` Հուլայում մայիսի 25-ի ողբերգությունից հետո:




























