Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ քնարկում է զանգվածային ակցիաների կարգի խախտումների համար պատիժների խստացման օրինագիծը: Պատգամավորներն արդեն հավանություն են տվել տուգանքների բազմակի ավելացման փոփոխությանը:
Պետդուման նաեւ հավանություն է տվել փոփոխությանը, որ արգելում է ակցիաներին դիմակներով երեւալ: Նաեւ ակցիայի մասնակիցը չի կարող նախկինում դատապարտված մեկը լինել կամ նա, ով երկու եւ ավելի անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել զանգվածային ակցիաների համար:
«Արդար Ռուսաստանի» պատգամավորների խումբը օրինագծի վերաբերյալ «իտալական գործադուլ» է հայտարարել` ավելի քան 300 կետերից յուրաքանչյուրն առանձին քվեարկության դնելով: «Դա նույն է, ինչով զբաղվում են զինվորները զորանոցում քնելու հրամանից հետո, երբ երկար ժամանակ կին տեսած չէին լինում»,- հայտարարել է Ալեքսեյ Միտրոֆանովը` գործընկերներին մեղադրելով քաղաքական «օնանիզմի» մեջ:
Կոմկուսի պատգամավորները դեմ չեն եղել «Արդար Ռուսաստանի» առաջարկին, իսկ Նիկոլայ Կոլոմեյցեւը հայտարարել է. «Թող Միտրոֆանովն անի այն, ինչ չի արել բանակում»:




























