Ռուսաստանն ու Չինաստանը, նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հու Ցզինտաոյի բանակցությունների արդյունքում, համատեղ հայտարարություն են ստորագրել համընդգրկուն, իրավահավասար գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ:
Ռուս-չինական համագործակցության առանձին ուղղությունների «ճանապարհային քարտեզ» է ստորագրվել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցելու մասին: Ըստ այդ համաձայնագրի, Ռուսաստանը ատոմակայան է կառուցելու Չինաստանի տարածքում, իսկ Չինաստանը 1,43 մլրդ դոլար է հատկացնելու «ՌՈՒՍԱԼ»-ի կողմից իրականացվող ալյումինի գործարանի շինարարության համար:



























