Կամբոջան որոշել է մանկապիղծ Ալեքսանդր Տրոֆիմովին արտաքսել հայրենիք` Ռուսաստան: Որոշումը կայացվել էր, երբ ռուսին ձերբակալել էին տեղական ընտանիքներից մեկի տանը: Ըստ ոստիկանության տվյալների` Տրոֆիմովը «սիրում էր այդ մարդկանց աղջկան, որը 11 կամ 12 տարեկան է»:
Ինչպես նշում է «ՆՏՎ»-ն, հայրենիքում եւս նրան կասկածում են անչափահասների հետ կապերում:
Ավելի վաղ խոշոր ներդրումային ընկերության ղեկավար Տրոֆիմովն արդեն դատվել էր Կամբոջայում 6-13 տարեկան 17 աղջիկների հետ ունեցած սեռական կապերի մեղադրանքով. նրանք բոլորը մարմնավաճառուհիներ են եղել: Սկզբում նրան դատապարտել էին 17 տարվա ազատազրկման, սակայն 2010 թվականին ժամկետը նվազեցրել էին մինչեւ 7 տարի: Դրան նպաստել էր այն, որ Տրոֆիմովը չէր իմացել Կամբոջայում անչափահասների հետ սեռական հարաբերության արգելքի մասին: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին նա թագավորի հայտարարած համաներման հետեւանքով ազատ էր արձակվել մի քանի հարյուր բանտարկյալների հետ միասին:




























