Mozilla Firefox բրաուզերը փոխում է հիմնական որոնողական համակարգը Yandex-ից Google-ի:

Ռուսական շուկայի համար Firefox 14 բրաուզերի թողարկմանը զուգահեռ Yandex-ը կդադարի նախատեղադրված համակարգ լինելուց այդ բրաուզերում: Ընդ որում, օգտվողները կարող են փոխել հիմնական բրաուզերը, այդ թվում` Yandex-ի:

Որոնողական համակարգի փոփոխությունը պայմանավորված է Mozilla-ի եւ Google-ի եռամյա պայմանագրով: Ակնկալվում է, որ Firefox 14-ի բետա-տարբերակը կհայտնվի արդեն եկող շաբաթվա վերջին: Mozilla Firefox-ը զբաղեցնում է շուկայի 25,47 տոկոսը: