93-ամյա Հաթոն Գիբսոնը`հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնի հայրը, բաժանվել է իր երկրորդ կնոջից` Թեդի Ջոյ Գիբսոնից:
Հաթոնի եւ Թեդի Ջոյի ամուսնությունը ձգվել է մինչեւ 10-ամյա հոբելյան` «անագե հարսանիք», որը պետք է նշվեր 2012 թվականի հունիսի 1-ին, գրում է The Daily Mail-ը:
Ամուսինների միջեւ բաժանության պատճառը, որոնց տարիքային տարբերությունը կազմում է 20 տարի, «անհաշտ տարաձայնություններն» են, որոնց մասին նրանք հայտարարել են ամուսնալուծության ընթացքում:
Հաթոնը եւ Թեդի Ջոյն ամուսնացել էին 2002 թվականին` Մել Գիբսոնի մոր` Աննայի մահվանից երկու տարի անց: Նրանից բացի Աննան եւ Հաթոնը եւս 10 երեխաներ են ունեցել: Տվյալ պահին Հաթոն Գիբսոնն ունի 50 թոռ:
Գիբսոնի հայրն ամուսնալուծության մասին որոշում է կայացրել, չնայած որ նրա դավանած կաթոլիկությունը չի ընդունում ամուսինների բաժանությունը:
Գիբսոնների ընտանիքում ամուսնալուծությունները հազվադեպ երեւույթ չեն: Կես տարի առաջ դատարանը բաժանել էր Մել Գիբսոնին եւ նրա կնոջը` Ռոբին Գիբսոնին, որից նա ունի 7 երեխա: 28 տարվա համատեղ կյանքից հետո բաժանության պատճառը եղել է 54-ամյա դերասանի սիրավեպը Օքսանա Գրիգորեւայի հետ:




























