Սիրիայում, այսօր` հունիսի 5-ին, սպանվել է բրիգադային գեներալ Անվար ալ-Սակկան: Ապստամբները նրա մեքենայի տակ պայթուցիկ սարք են ամրացրել, որը գործարկվել է դամասկոսի արվարձանում: Պայթյունի արդյունքում տուժել են գեներալի դուստրն ու վարորդը:
Ինչպես նշում է «ՍԱՆԱ» գործակալությունը, Սակկան սիրիական բանակում ծառայության մեջ չէր, այլ բարձր պաշտոն էր զբաղեցնում «Պաղեստինի ազատագրման բանակում»: Սիրիայում այդ կազմակերպությունը անկախ է համարվում, սակայն փաստացի սիրիական բանակի բաղկացուցիչն է:
Գրեթե միաժամանակ Դեյր էզ-Զոր քաղաքում սպանվել են եւս երկու բարձրաստիճան սպաներ` գնդապետ Ահմադ Հատտաբը եւ փոխգնդապետ Իզեդդին Սվեյդանը:
Անվար ալ-Սակկան առաջին գեներալն է, որ սպանվել է սիրիական հակամարտության ժամանակ:




























