Նախօրեին Կիսլովոդսկում հոսպիտալացված, Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հատուկ ինքնաթիռով Միներալնիե Վոդիիվ տեղափոխվել է Մոսկվա: Նրան ուղեկցում են բժիշկները: Առ այժմ հակասական տեղեկություններ են ստացվում ՌԴԿԿ առաջնորդի առողջության վերաբերյալ: Հաղորդվում է, որ նա սրտի կաթված է ունեցել, թեեւ կումոկւսում նշել են, որ վիճակը լավ է:
Նախօրեին Զյուգանովին տեղափոխել էին նախագահի աշխատակազմի «Զարյա» սանատորիայից: Բժիշկները խորհուրդ են տվել բուժումը շարունակել Մոսկվայում:




























