Ասորական AINA լրատվական գործակալությունը հարցազրույց է հրապարակել Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի հիմնադիր Արա Սարաֆյանի հետ: 2000թ-ին Սարաֆյանը հրապարակել է «Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքը.  1915–1916 թթ.» գիրքը, որը փաստաթղթերի ընդլայնված ժողովածու է եւ վերաբերում է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությանը:  NEWS.am–ը հատված է ներկայացնում հարցազրույցից.

Ասորիների, հայերի եւ հույների 1915թ. ցեղասպանությունը Դուք մեկ ցեղասպամությո՞ւն եք համարում:

Այո, այն իմաստով, որ Հայոց ցեղասպանությունը համարվում է ժամանակակից թուրք հասարակության «հոմոգենացման» գործընթացի մաս: Հայերի, ասորիների  եւ հույների դեպքում սա նկատելի կերպով ձեռք էր բերվել զանգվածային սպանությունների, ինչպես նաեւ ողջ մնացածների բռնի ձուլման միջոցով:  Քրիստոնեական այս երեք համայնքների ոչնչացումը  «հոմոգենացման» գործընթացի ասպեկտներից մեկն էր, որը նաեւ ներառում էր մահմեդական խմբերի, ինչպիսիք են քրդերը, արաբաները, չերքեզները,  սպանությունն  ու ձուլումը: Ընդ որում` մահմեդականների դեպքում ավելի քիչ էր սպանությունն ու ավելի շատ` ձուլումը:

 2012թ. մարտին Հայաստանի խորհրդարանը մերժեց  քննարկել ասորիների եւ հույների ցեղասպանության ճանչման  հարցը: Ողջ աշխարհի ասորիները հարցնում են, «Եթե Հայաստանը չի կարող հասկանալ ճանաչման անհրաժեշտությունը, ապա ուրիշ էլ ո՞վ կարող է»: Պե՞տք է Հայաստանը ճանաչի ասորիների ցեղասպանությունը եւ Դուք կոչ կանեիք հանրապետությանը վերանայել ավելի վաղ ընդունված որոշումը:

Հայաստանը պետք է դառնա առաջին երկիրը, ով համերաշխություն կհայտնի ասորիներին եւ կճանաչի ասորիների ցեղասպանությունը ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական մակարդակով: Ես համոզված եմ, որ ոչ մեծ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանի ժողովրդին քաշել այն կողմ, որ նա ասորական հարցով դիրքորոշում ունենա:

Զոհերի երեք հիմնական խմբերը ինչպե՞ս կարող են համագործակցել ցեղասպանության ճանչման եւ արդարության միասնական մոտեցման համար: Որքանո՞վ է անհրաժեշտ միասնական մոտեցումը:

Ընդունելով համատեղ նախագծեր, պահպանելով ակադեմիական ստանդարտներ, այդ գիտելիքները մատչելի դարձնել ժողովրդի համար: Ես պետք է ավելացնեմ, որ շատ թուրքեր, քրդեր եւ այլ մահմեդականներ ճանաչում են ցեղասպանությունները եւ համերաշխություն են հայտնում այդ ցեղասպանությունների զոհերին: Իհարկե, դա կարելի է միայն ողջունել, քանի որ դա իրական լուծում կպարունակի` հիմնված ընդհանուր մարդկային եւ էթնիկ արժեքների վրա: Այս ամենի հետ ուզում եմ ավելացնել, որ կա առաջընթաց, եւ ես գնահատում են Սեյֆո կենտրոնի (որն զբաղվում է ասորիների ցեղասպանության ուսումնասիրությամբ) աշխատանքը այս տարիներին: Հուսով եմ, դուք անհրաժեշտ աջակցություն կստանաք` աշխատանքը շարունակելու եւ ընդլայնելու համար: