Ղազախստանում հրդեհված անցակետից կենդանի մնացած միակ զինվորի տուն քաղաքացիական հագուստով անձինք են եկել եւ ծնողներին ուրախ լուր հայտնել, որ իրենց որդին` Վլադիսլավ Չելախը կենդանի է, սակայն նշել են, որ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

«Այժմ ամեն ինչ կկախեն իմ որդու վրա: Նա չէր կարող նման բան անել, նա վախենում է արյունից»,- ասել է նրա մայրը:
Այժմ զինծառայողը 15 մարդու սպանության գլխավոր կասկածյալն է: Դիակները հայտնաբերվել էին Ղազախստանի Ալակոլի շրջանի ամառային անցակետի տարածքում:

Ղազախստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ քննչական գործողություններ են ըթնանում, եթե կասկածյալի մեղքը հաստատվի, նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Տեղացիների խոսքով, 15 հոգուց բաղկացած խումբը լեռներ են գնացել դեռ մայիսի 28-ին: Նրանց հետ կապը կտրվել էր գրեթե միանգամից, եւ նրանց որոնելու էին ուղարկել հատուկ ջոկատի: Անցակետը  այրված էին գտել, իսկ դրա մեջ 14 զինվորի եւ տեղական մի որսորդի դիակներ են եղել: