Բրիտանացի գիտնականները հաստատել են հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրեյդի պոստուլատները, ըստ որոնց դեպրեսիայի մեջ գտնվող մարդու ուղեղը յուրահատուկ կերպով է արձագանքում մեղքի զգացմանը:

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց ուղեղի տոմոգրաֆիկ լուսանկարներում մեղքի զգացման պատասխանատու հատվածները տարբերվում են դեպրեսիայի մեջ չգտնվող մարդկանց ուղեղի լուսանկարներից: 

Հետազոտության ժամանակ օգտագործել են մի խումբ մարդկանց գլխուղեղի МРТ լուսանկարներ, որոնք ավելի քան մեկ տարի առաջ բուժվել են դեպրեսիայից, ինչպես նաեւ մարդկանց գլխուղեղի լուսանկարներ, ովքեր երբեւէ դեպրեսիայով չեն տառապել:

Երկու խմբերի մասնակիցներին խնդրել են «վատ» պահվածք դրսեւորել իրենց լավագույն ընկերների նկատմամբ, օրինակ, իրենց ժլատ ու իշխող ներկայացնել: Հետո նրանք պետք է հետազոտողներին պատմեին իրենց զգացումների մասին:

Լուսանկարները ցույց են տվել, որ դեպրեսիվ անցյալ ունեցողների ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մեղքի զգացման եւ սոցիալապես ընդունելի վարքի համար, այնքան ուժեղ միացված չեն եղել, ինչպես ոչ դեպրեսիվ մարդկանց մոտ: