Ռուսաստանցի հայտնի պոետ Իլյա Ռեզնիկը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից, իսկ հանգստյան օրերին պաշտոնապես ամուսնացել ընկերուհու` Իրինայի հետ:

Հարսանիքն անցել է առանց մեծ շոուի, պարերի եւ շքեղ սեղանի: Հարսանիքին մասնակցել են միայն վկաները: Փեսացուի կողմից մասնակցել է հայտնի փաստաբան Սերգեյ Ժորինը: Իսկ արարողությունից հետո նորապսակները երջանիկ իրադարձությունը նշել են նեղ շրջապատում:

Ռեզնիկն ու Իրինա Ռոմանովան միասին են արդեն 15 տարի: Հարսանիքը կարող էր եւ ավելի շուտ լինել, բայց պոետը ստիպված էր ամուսնալուծության որոշ հարցեր լուծել: