Իտալիայի հյուսիսում, մայիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, այսօր` հունիսի 5-ին, Բոլոնիայի հիվանդանոցներից մեկում մահացել է 49-ամյա մի կին, ով գլխի լուրջ վնասվածք էր ստացել մայիսի 29-ին, երկրաշարժի ժամանակ:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին եւ 29-ին, Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա մարզում 6,0 եւ 5,8 մագնիտուդով երկրաաշրժեր են գրանցվել, որի հետեւանքով ավերվել են հարյուրավոր տներ, շինություններ, ճարտարապետկան հուշարձաններ, հիմնականում եկեղեցիներ:




























