Իտալական Պալերմոյում Նիգերիայից եկած սեւամորթ ներգաղթյալների ընտանիքում բացարձակապես սպիտակամորթ երեխա է ծնվել:
Երեխայի ծնողները բառացիորեն շոկի մեջ են ընկել, երբ բժիշկները ցույց են տվել նորածնին:
Տեսնելով փոքրիկի շեկ մազերն ու բաց գույնի մազերը, հայրն իսկական սկանդալ է սարքել` մեղադրելով կնոջն ամուսնական դավաճանության մեջ: Ստիպված միջամտել է ծննդատան գլխավոր բժիշկ Անտոնիո Պերինոն:
«Նիգերիացի ընտանիքներում սպիտակամորթ երեխաներ ծնվելու դեպքերը հազվադեպ են, բայց ունիկալ չեն: Նման բան գրանցվում է մոտ 14 հազար դեպքերից մեկում: Մենք դա բացատրեցինք փոքրիկի հորը եւ, երեւում է, որ նա մեզ, կարծես թե, հասկացավ»,-պատմել է գլխավոր բժիշկը, հաղորդում է TOP NEWS-ը:
Հաջորդ շաբաթ երեխային նորից կբերեն հիվանդանոց, պարզելու համար, թե սա ալբինիզմի դեպք է, թե գործ ունենք գենետիկ մուտացիայի հետ:




























