Կաթոլիկ եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչներն իրենց ցասումը թափել են «Պարզապես սեր. քրիստոնական սեռական էթիկայի հիմունքներ» գրքի հեղինակ, ամերիկացի միանձնուհի Մարգարետ Ֆարլիի վրա: 2005 թ-ին լույս տեսած գիրքը հանգիստ չի տալիս Սուրբ աթոռին:
Հավատի դոկտրինի միաբանության ներկայացուցիչները, ովքեր պատասխանտու են կաթոլիկ եկեղեցու նկատմամբ դոկտրինալ վերահսկողության համար, կարծում են, որ գիրքը «մարդու էության եւ բարոյականության օրենքների բնույթի մասին սխալ պատկերացումներ» է առաջադրում: Հաղորդագրությունը ստորագրվել է Միաբանության կարդինալ Ուիլյամ Լեւադի կողմից եւ հավանության է արժանացել Բենեդիկտոս XVI-ի կողմից, հաղորդում է NEWSru.com-ը:
Քույր Ֆարլին, ով ԱՄՆ Եյլի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դասախոս է, իր գրքում գրում է, թե «Կարելի է հարգել մարդկանց, ովքեր հարաբերությունների մեջ են մտնում նույն սեռի ներկայացուցիչների հետ»: Նա նաեւ հանդես է գալիս նույնասեռ ամուսնությունների օգտին:




























