Եվրամիության հետ ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրի բանակցությունների սկսելու համար Հայաստանում նոր ենթակառուցվածքներ են պետք: Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է Բրյուսելում,  European Voice թերթին տված հարցազրույցում:

Սարգսյանը Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի եւ Եվրամիության հետ որակել է որպես իրար փոխլրացնող: Սակայն, նա նաեւ նշել է, որ Հայաստանը հետաքրքրված չէ Եվրասիական միությանը մաս կազմելու հեռանկարով, որը ստեղծվել է 2010 թվականի հունվարին, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից:

Վարչապետի խոսքով, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները արմատական փոփոխություններ չեն կրի Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալով: