Ադրբեջանում, այսօր` հունիսի 5-ին, ժամը 16:29-ին, 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զաքաթալա քաղաքից 20 կմ, իսկ Գյանջա քաղաքից 96 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 38 կմ խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: