Թերթը գրում է, որ Վաշինգթոնում գտնվող իր թղթակիցը, որն ակտիվ շփումներ ունի ԱՄՆ պաշտոնյաների, հասարակական գործիչների եւ պաշտոնյաների հետ, կարողացել է պարզել, որ առաջիկայում չի բացառվում, որ Wikileaks-ը Հայաստանի քաղաքական կյանքին առնչվող նոր փաստաթղթեր բացահայտի:
«Դրանք վերաբերելու են Հայաստանի առանձին պաշտոյաների, օլիգարխների եւ ընդդիմադիրների` ամերիկացի պաշտոնյաների հետ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ մասնավոր հանդիպումներին եւ զրույցներին: Նախագահական ընտրություններից առաջ նախանշված այս բացահայտումը կարող է էական ազդեցություն գործել ՀՀ ներքաղաքական դաշտի վրա»,- գրում է «Ժամանակը»:




























