Երկրի բնակիչները ականատես են դարձել բացառիկ աստղագիտական երեւույթի` Արեգակի սկավառակով Վեներայի տեղաշարժմանը: Լուսատուի ֆոնի վրայով մոլորակի անցումը դիտել ցանկացողների համար սարքվել են աստղադիտակներով հատուկ հարթակներ, բացվել են աստղադիտարանները: Հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ անգամ նման երեւույթ տեղի կունենա միայն 105 տարի անց:
Ռուսական ամենաարեւմտյան քաղաքում` Նովոսիբիրսկում, որտեղ Արեգակի սկավառակով Վեներայի անցումը տեսանելի է եղել ամբողջությամբ, փողոցներում տեղադրել էին շուրջ 100 աստղադիտակներ, որոնց մոտ լուսաբացին երկար հերթեր էին գոյացել: Եղանակն իսկական նվեր է մատուցել, երկնքում ոչ մի ամպ չի եղել:
Այսպես կոչված «Արեգակի սկավառակով Վեներայի անցումը» սկսվել է գիշերվա ժամը 2-ին եւ ավարտվել առավոտյան 9-ին: Այդ երեւույթի ուղիղ հեռարձակկում են բազմաթիվ համացանցային կայքեր, այդ թվում նաեւ vesti.ru-ն եւ ՆԱՍԱ-ի կայքը: Տիեզերքում աշխատում է եվրոպական «Վեներա Էքսպրես» զոնդը, մոլորակի «ճանապարհոդությանը» հետեւում է նաեւ Միջազգային տիեզերակայանը (ՄՏԿ):
Բացառիկ աստագիտական երեւույթը Երկրից տեսնել կարող են աշխարհի տարբեր մասերի բնակիչները` Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի:
ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են հավաքվել հոլիվուդյան բարձունքներում` աստղադիտարանի մոտ:




























