Վանքուվերում երկու դպրոցներ ստացել են մարդկային մարմինների մնացորդներով ծանրոցներ: Տեղական ոստիկանությունը դեռեւս չգիտի, թե կապված է դա արդյոք  «կանադական մոլագարի»` պոռնոդերասան Լուկա Ռոկո Մանյոտիի գործի հետ, որն օրերս ձերբակալվել էր Փարիզում:

Դպրոցների ստացած ծանրոցներից մեկում եղել է «մարդկային ձեռքի նման ինչ-որ բան», երկրորդում գտնվել է ոտք: Երկու ծանրոցներն էլ բացվել են ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից, հայտնում է  «lenta.ru» -ն` հղում անելով AP-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, երկու սահմռկեցուցիչ ծանրոցներ էին հայտնաբերվել  կանադական մայրաքաղաքում` մայիսի վերջին: Նրանցից մեկում եղել է կտրված մարդկային ոտք: Մոնրեալում եւս  աղբանոցում` ճամպրուկի մեջ, հայտնաբերվել էր մարդկային իրան: 

Մոնրեալի ոստիկանությանը հետքերը բերել են Մանյոտայի բնակարան, որտեղ հայտնաբերվել էր արյան հետքերով  դոշակ: Համացանցում մի քանի օր շրջանառվում էր  տեսագրություն, որտեղ 29-ամյա Մանյոտան մարդուն բազմիցս հարվածում էր  սառույց կոտրող գործիքով, այնուհետեւ գլխատում եւ մասնատում էր նրան: Ըստ ոստիկանության տվյալների` նա սպանել է իր  սիրեկանին` 33-ամյա չինացի ուսանող Լին Յունին, եւ մասնատել նրան:

Կտրված ոտքով ծանրոցում գրություն է եղել, որտեղ հայտնվել է, որ հանցագործը պատրաստվում է նորից սպանել: Բացի դրանից, գրությունում մատնանշվել է, որ փոստով ուղարկվել է ընդամենը մարմնի 6 մաս:

Սպանությունից հետո պոռնոդերասանը մեկնել է Եվրոպա: Հունիսի 4-ին նրան ձերբակալել էին Բեռլինում: Ներկայումս Կանադայի իշխանությունները պայմանավորվում են Գերմանիայի հետ կասկածյալի հանձնման վերաբերյալ: