Մոսկվայում հարձակման են ենթարկվել  բակապանները, որոնք աշխատում էին նույն ընկերությունում: Բոլորը հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից մեկը վախճանվել է:

Ինչպես հայտնում է  Life News-ը, հերթապահ մասի հեռախոսին հաղորդում էր ստացվել Գուրիեւսկիում գտնվող բնակարաննեից մեկում դանակահարութան մասին: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները բնակարանում հայտնաբերել էին  դանակահարված 4 տղամարդու: Բոլորը ծանր վիճակում են եղել, այդ պատճառով էլ նրանց անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:

Իրավապահ մարմինների աղբյուրը  «ՌԻԱ Նովոստիին» պատմել է, որ թիվ 17 բնակարանից բակապան աշխատող տղամարդու հիվանդանոց տեղափոխվելու մասին հաղորդում ստացվել էր գիշերվա ժամը 1-ին: Տղամարդը վախճանվել էր  առավոտյան` կրծքի եւ որովայնի բազմաթիվ  հարվածներից:

Շուտով այդ նույն հասցեից նմանատիպ վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել եւս երկու բակապան: 4-րդ բակապանը հիվանդանոց էր տեղափոխվել 35 բնակարանից` կրծքավանդակի դանակահարությամբ:
Կատարվածի մանրամասները պարզվում են: