Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում  պեղել են «վամպիրների» երկու կմախքներ. նրանց սրտերում երկաթներ են խրված եղել: Մարդիկ թաղվել են միջին դարերում: Գտածոյի մասին պատմել  է Ազգային պատմական թանգարանի տնօրեն Բոժիդար Դիմիտրովը:

Համաձայն հեթանոսական հավատալիքների` կյանքի օրոք չար համարված մարդկանց սրտերը մահից հետո` թաղման օրը, խոցում էին փայտե կամ երկաթե ձողերով: Բացի այդ, նրանց դագաղները մեխում էին, որպեսզի մեռելները գիշերները, վամպիրների վերածվելով, չթափառեին փողոցներում, գրում է  «Ինտերֆաքսը»:

Պատմաբանի խոսքով` նման կմախքներ գտնվում են արդեն քանի տարի շարունակ: Ավանդույթը գոյություն է ունեցել նաեւ բալկանյան երկրներում, մասնավորապես` Սերբիայում: