Մոսկվայի ոստիկանությունը հետաքննում է կրակոցներով եւ դանակահարությամբ ուղեկցված միջադեպը, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին Կիեւյան կայարանին հարակից սրճարանի մոտակայքում:

Տուժել են երեք մարդ`22-ամյա Գոքհան Ռիզվանովը հրազենային վնասվածքներ է ստացել, 27-ամյա մոսկվացի Եվգենի Պավլովը հոսպիտալացվել է ձեռքի հրազենային եւ դանակով ստացված վնասվածքներով: 29-ամյա մոսկվացի Ալեքսել Ուսաչյովին հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի հատվածում դանահարված վիճակում:

Հետաքննության տվյալներով`հակամարտությունը ծագել է  «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների եւ կովկասցիների միջեւ, ինչի արդյունքում երկու կողմերն էլ զենք են կիրառել:

Ականատեսները պատմել են, որ մոտ 10 կրակոց է հնչել, տեղում հայտնաբերվել է 8 փամփուշտ եւ տրավմատիկ ատրճանակ:

Ալեքսեյ Ուսաչյովը մոսկովյան  «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների Union անվանումով «մարտական թեւի» անդամ է, որում ընդգրկված էր նաեւ  2010թ. դեկտեմբերին Մոսկվայի հյուսիսում կռվի ընթացքում սպանված Եգոր Սվիրիդովը: