Մոսկվայի բուսաբանական այգում գտնվել է առանձնակի դաժանությամբ սպանված  տրանսվեստիտի դիակ. կոտրել են նրա գանգը:

Նախնական տվյալներով` սպանությունը կատարվել է մոտ երկու օր առաջ: Ամբողջ ժամանակ դիակն ընկած է եղել Գլխավոր բուսաբանական այգի տանող ծառուղու եզրային թփերի մեջ:

Հուլիսի 5-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել  բուսաբանական այգում կնոջ դիակ հայտնաբերվելու մասին: Սակայն դեպքի վայր ժամանած աշխատակիցները թփերի մեջ ցախերով ծածկված, կնոջ հագուստով անհայտ տղամարդու կիսահագնված դիակ են գտել: Զոհի գլխին գանգուղեղային բաց վնասվածք է եղել, գրում է «Ինտերֆաքսը»:

Սպանվածի կողքին ընկած է եղել պայուսակ` անձնական իրերով եւ դնովի կրծքերով: