Հունիսի 5-ին Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու մասին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բնակիչներն օձեր են նկատել Երեւանի  Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 41 տանը, Աճառյան 1-ին նրբանցքում գտնվող թիվ 53 նախադպրոցական ուսումնական հաստատությունում եւ Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տանը:

Բոլոր ահազանգերի հետքերով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկների եւ հատուկ մասնագետի հետ: 

Նշված տարածքների ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Նույն օրը, ժամը 16.09-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երեւանի  Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը: Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: