5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոնսյու կղզուց արեւելք ընկած տարածքում:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` հունիսի 6-ին, ժամը 04.31-ին (Երեւանյան ժամանակով հունիսի 5-ին, ժամը 23.31-ին), տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 153 կմ հարավ-արեւելք, օջախը եղել է 17,2 կմ խորության տակ:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: