Երկու ընկերներ պիկնիկի ընթացքում համաձայնության չեն եկել աճող սերնդի դաստիարակության հարցում: Արդյունքում 40-ամյա տղամարդը մի քանի րոպե առաջ արված խորովածի շամփուրով խողխողել է 30-ամյա ընկերոջը:
Դեպքից չորս ժամ անց վիրավորը մահացել է տեղի հիվանդանոցում`առատ արյունահոսության հետեւանքով: Մարդասպանն իսկույն ձերբակալվել է, գրում է Life News-ը: Ձերբակալվածը Վոլգոգրադի շրջանի Տոնշալովո ավանի բնակիչ է:
Հետաքննության տվյալներով, 40-ամյա տղամարդը հաճախ մեքենայի բանալիները տվել է 19-ամյա որդուն, որը վարորդական իրավունք չի ունեցել: Հանգստի ժամանակ ընկերները հենց այդ թեմայով են վիճել, արդյունքում նրանցից մեկը շամփուրով հարված է ստացել:



























