Եվրամիության պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների խորացումը հանգեցրել է Հայաստանի հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես Եվրամիության եւ Ռուսաստանի արժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի կտրուկ արժեւորմանը, ինչն անդրադարձել է նաեւ ՀՀ արտարժույթի շուկայի վրա` արտահայտվելով ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման արձանագրությունում, որը հրապարակվել է հունիսի 5-ին:

Ըստ ԿԲ-ի` դրամի փոխարժեքի անկումը գների մակարդակի վրա կթողնի գնաճային ազդեցություն: Դրանով պայմանավորված` ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` 8 տոկոս: