«Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ շատ լավ, բարիդրացիական, համագործակցային հարաբերությունների մեջ է: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունից «Ժառանգության» օգուտներին ու վնասներին, ապա, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, «դա հնարավոր չէ հաշվել, ճիշտ չի գտնում եթե-ների դաշտից խոսել,քանի որ չգիտեն այլ իրավիճակում ինչ կարող է լինել»:
Անդրադառնալով «Ժառանգության» համագումարին կուսակցության անդամներից մեկի հնչեցրած քննադատությանը՝ նա նշեց, որ «Ժառանգությունը» շատ լավ ավանդույթներ ունի, դրանցից մեկը բազմակարծությունն է կուսակցության ներսում:
«Դանիել Իոնիսյանի ելույթին նորմալ եմ վերաբերում, կարծիքները տարբեր են բոլորի մոտ, բայց ընտրությունները անցել են, եթե-ներով էլ դժվար է խոսել: Կա իրավիճակ եւ պետք է որոշումներ կայացնել դրանից ելնելով: Այն, ինչ եղել է անցյաում, երբեմն կարելի է հետահայաց քննարկումների առիթ դարձնել, բաց ոչ թե դա դարձնել մեխ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում մյուս ուժերի հետ համագործակցությանը, ապա նախկին պատգամավորը ասաց, որ ««Ժառանգությունը» միշտ համագործակցել է խնդրի շուրջ, կլինի այնպիսի մի խնդիր, որը իրենց պատկերացումներին համապատասխան կլինի, մենք կհամագործակցեն»:




























