ԱՄՆ-ում հանրապետական Միթ Ռոմնին հաղթել է Քալիֆորնիայում եւ եւս 4 նահանգներում անցկացված փրայմերիզներում: Այդ նահանգներն են` Նյու Ջերսի, Հարավային Դաքոթա, Նյու Մեքսիկո եւ Մոնտանա:
Անցկացված փրայմերիզների արդյունքում Ռոմնին ստացել է 1398 մարդու աջակցությունը, այն դեպքում, երբ նրան անհրաժեշտ էր հավաքել 1144 ձայն` նախագահական ընտրություններում Հանրապետականների թեկնածուն դառնալու համար, հաղորդում է Polit.ru-ն:
Մայիսի վերջին Միթ Ռոմնին արդեն բավարար ձայներ էր հավաքել, որպեսզի պաշտոնապես դառնա հանրապետականների թեկնածուն:
Հանրապետական կուսակցության համագումարը, որտեղ Ռոմնին կառաջադրվի նախագահի թեկնածու, տեղի կունենա օգոստոսի վերջին: Ռոմնիի մրցակիցը կլինի գործող նախագահ Բարաք Օբաման:
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան նոյեմբերի 6-ին:



























