Կիեւում դատապարտյալների նստարանին են հայտնվել Շալիմովի հիվանդանոցի երեք բժիշկներ եւ Իսրայելի քաղաքացի, հետախուզության սպա Յուրի Կացմանը, ովքեր մեղադրվում են Ուկրաինայի քաղաքացիների օրգանների անօրինական փոխպատվաստման մեջ:

Կացմանը ղեկավարել է հանցավոր խումբը, որը ուկրաինացիներին համոզել է գումարի դիմաց մարդկային օրգանների դոնոր դառնալ: Հետո նրանց տեղափոխել են Ադրբեջան, որտեղ իրականացվել են վիրահատությունները:

Գործը քննող իրավապահները Կացմանին այս գործով ընդամենը կատարող են համարում:

Իսրայելում Կացմանը ծանոթացել է Ուկրաինայից ներգաղթած Բորիս Վոլֆմանի հետ: Նրանք հասկանում էին, որ տրանսպլանտոլոգիայի համար Ուկրաինան հարմար երկիր չէ: Նրանք երիկամի դոնորներին առաջարկել են 10 հազար դոլար, այնինչ իրենք աշխատել են դրանից 14-15 անգամ ավելի:

Ուկրաինայում մարկդային օրգանների շուկան Կացմանը բարձ է գնահատել, բայց հրաժարվել է այդ երկրում վիրահավություններ անցկացնել, քանի որ այստեղ օրենքները խիստ են եւ ռիսկը մեծ է: Վիրահատությունների համար ընտրությունը կանգնել է Ադրբեջանի վրա:

Ուկրաինայում դոնորներ գտնելու հարցում Կացմանին օգնել է գրոհայինների խումբը, որում ընդգրկված է եղել թաիլանդական բռնցքամարտի սպորտի վարպետ Ռոինի Շիմշիլոշվիլին: Հետագայում նրան սկսել են օգնել նախկին դոնորներ Եվգենի Սլյուսարչուկը եւ Ռուսլան Յակովենկոն:

Դոնորներին փնտրել է համակարգչային հաքերը, ով կոտրել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հիվանդանոցների տվյալների բազան: Ընդ որում, այդ երիտասարդն աշխատել է իր կամքին հակառակ. նրան պահել են Թել Ավիվում` փակի տակ: Մի օր նա կարողացել է փախչել եւ նա դիմել է ոստիկանություն: