Չինական մեծ պարիսպն անհամեմատ ավելի երկար է, քան ենթադրվում էր: Կառույցի երկարությունը ոչ թե 8,85 հազար կիլոմետր է, այլ 21 հազար 196 կմ է:

Նման եզրակացության են հանգել փորձագետները` հնագիտական հետազոտություններից հետո, որոնք իրականացվում էին 2007 թվականից: Նրանք պարզել էին, որ Չինական մեծ պատն անցնում է 15 նահանգներում:

Հնագետները ուսումնասիրել են պատի եւ հենակետերի 44 հազար հատված: Ընդհանուր առմամբ հաջողվել է հայտնաբերել 21 հազար 196 կմ տարածք, ընդ որում որոշ հատվածներից միայն հիմքն է մնացել:

Վերջին տվյալներով, այսօրվա դրությամբ պատի միայն 8,2 տոկոսն է պահպանում իր սկզբնական տեսքը, իսկ 74 տոկոսը լուրջ վնասվածքներ ունի: