ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Բաքու:

Այցելության ընթացքում Քլինթոնը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը Բաքվում կծանոթանա Նավթի եւ գազի 19-րդ կասպյան ցուցահանդեսին, հաղորդում է APA-ն:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության հարցեր, այդ թվում էներգետիկ եւ տարածաշրջանային խնդիրներ, նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցե է կատարում, որի շրջանակներում արդեն եղել է Հայաստանում եւ Վրաստանում: Նա Բաքու է ժամանել Բաթումիից: